Ռուսական օդուժը ռմբակոծել է փախստականների ճամբարը

Սիրիայի ապստամբների հաղորդմամբ, ռուսական օդուժը հարվածներ է հասցրել Սիրիա-Հորդանան սահմանին տեղակայված փախստականների ճամբարի ուղղությամբ: Ըստ ստացված հաղորդագրության, առնվազն 12 մարդ է զոհվել:

Բջջային հեռախոսներով նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես են բժշկական օգնություն ցույց տալիս ավիահարվածներից տուժածներին: Սա առաջին անգամն է, որ ռուսական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում Հորդանանի հետ սահմանային հատվածում տեղակայված օբյեկտներին: