Հարավչինական ծովում Չինաստանի տարածքային հավակնությունները մերժվեցին

Չինական սահմանապահ նավը Հարավչինական ծովում, արխիվ

Հաագայի արբիտրաժային տրիբունալի դատավորները մերժեցին Հարավչինական ծովում Չինաստանի տարածքային հավակնությունները՝ այդպիսով բավարարելով Ֆիլիպինների պահանջը:

Տարածքը, որին հավակնում է Չինաստանը, հարուստ է հանքային և էներգետիկ ռեսուրսներով, ձկնային պաշարներով:

Տարածքային այս վեճի մասին դատարանի կայացրած վճռում նշված է նաև, որ չինական նավերը ֆիլիպինյան ձկնորսական նավերի հետ բախման ռիսկեր են առաջացրել ծովի տարբեր մասերում, շինարարական աշխատանքներով վնաս հասցրել շրջակա միջավայրին: Դատարանի որոշման համաձայն՝ Չինաստանն իր քայլերով խախտել է Ֆիլիպինների ինքնիշխան իրավունքը: Չինական կողմը բոյկոտել է լսումները և հրաժարվել ընդունել տրիբունալի որոշումը՝ հայտարարելով, որ շարունակելու է զենքի ուժով պաշտպանել իր շահերը Հարավչինական ծովում: