Իդլիբում օդային հարձակումների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, այդ թվում՝ «Ալ-Ջազիրա»-ի թղթակիցը

Սիրիայի Իդլիբ գավառում երեկ տեղի ունեցած օդային հարձակումների հետևանքով «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության թղթակից է սպանվել:

Տեղի ակտիվիստների վկայությամբ, զոհվել է 8 մարդ: Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ զոհվածների թիվը 14 է, տասնյակ մարդիկ էլ վիրավորվել են: