Նալբանդյանը Կիևում կմասնակցի ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը

Եվրամիության Արևելյան գործընկերություն ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 11-12-ը կայցելի Կիև։ Այդ մասին հաղորդում է արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը: