Ուորլիք․ Նախագահները մերժում են պատերազմը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի հետ Վարշավայում կայացած հանդիպումների ժամանակ թե՛ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մերժել են պատերազմը, փոխանցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Ջոն Քերրին խոսեց Սարգսյանի և Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ: Բոլորը մերժում են պատերազմը և նվիրված են բանակցություններին: Միացյալ Նահանգները պատրաստակամ է օգնել», - Թվիթերում գրել է ամերիկացի դիվանագետը: