Շփման գծում հարաբերական անդորրը պահպանվել է

ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում, արխիվ

Հուլիսի լույս 9-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարի ռեժիմը` անկանոն բնույթի կրակոցներ արձակելով հայ դիրքապահների ուղղությամբ:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն, ասված է հաղորդագրությունում։