Ուորլիքը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ԼՂ հարցը քննարկելու հնարավորություն է համարում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կարծում է՝ Վարշավայում հուլիսի 8-9-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հնարավորություն է՝ ղարաբաղյան հակամարտության հարցը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկելու համար: Այս մասին ամերիկացի դիվանագետը գրառում է կատարել «Թվիթեր»-ում՝ հայտնելով, որ արդեն ժամանել է Վարշավա:

Այսօր հայտնի դարձավ, որ վարշավյան գագաթնաժողովին կմասնակցի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: