50 մլն դրամ՝ Ռիոյի Օլիմպիադային Հայաստանի պատվիրակության մասնակցությունն ապահովելու համար

Այս տարի Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք 31-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցությունն ապահովելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը կհատկացվի 50 միլիոն դրամ: Համապատասխան որոշումը կառավարությունը ընդունեց այսօրվա նիստում:

Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերը, հիշեցնենք, տեղի կունենան օգոստոսի 5-21-ը: