Կփոխհատուցվեն նաև արտերկրում բուժվող զինծառայողին ուղեկցողի ծախսերը

Ղարաբաղյան շփման գծում մարտերի ժամանակ վիրավորված զինծառայողներին տեղափոխում են Երևանի զինվորական հոսպիտալ, ապրիլ, 2016թ․

Կառավարությունն այսօր փոփոխություն կատարեց 2016 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները սահմանելու մասին» համապատասխան որոշման մեջ:

Փոփոխության արդյունքում ամբողջությամբ կփոխհատուցվեն ոչ միայն հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված զինծառայողի բուժման, ճանապարհածախսի և կեցության ծախսերը, այլև նրան ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցության ծախսերը: