Amnesty International-ը մեղադրում է Սիրիայի ապստամբներին

«Ահրար ալ-Շամ» խմբավորման զինյալը Սիրիայում, արխիվ

Amnesty International-ի զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի, Քաթարի և Թուրքիայի աջակցությունը վայելող մի քանի ապստամբ խմբավորումներ պատասխանատվություն են կրում Սիրիայում մարդկանց առևանգումների, խոշտանգումների և զանգվածային սպանությունների համար:

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ այդ խմբավորումները խոշտանգումների նույն մեթոդներն են կիրառում, ինչ նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմը:

Զոհերը հիմնականում խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ երեխաներ, քրդեր, քրիստոնյաներ: