Երևանի կենտրոնում երեկոյան մեկ ժամով երթևեկության սահմանափակումներ կլինեն

Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է՝ Սահմանադրության օրվան և խորհրդանիշերին նվիրված միջոցառումներով պայմանավորված՝ այսօր ժամը 19-20-ը դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը Ազատության հրապարակ - Թումանյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Աբովյան փողոց - Թումանյան փողոց - Ազատության հրապարակ ճանապարհահատվածներում: