Լավրովն ու Շտայնմայերը քննարկել են ղարաբաղյան խնդիրը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հեռախոսազրույց են ունեցել։

Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Երկու երկրների արտգործնախարարները հատուկ ուշադրություն են դարձրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջընթացի հեռանկարներին՝ հաշվի առնելով Գերմանիայի արտգործնախարարի այցը Երևան և Բաքու: