Ռուսաստանի արևմուտքում հավելյալ շուրջ 10 հազար զինվոր կտեղակայվի

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ

Ռուսաստանը մոտ 10 հազար զինվոր կուղարկի երկրի արևմուտք, քանի որ «ռազմական և քաղաքական իրավիճակն այնտեղ անկայուն է»: Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի մյուս անդամները շարունակում են «մեծացնել իրենց ռազմական պոտենցիալը» Ռուսաստանի արևմտյան սահմանին:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի ծրագրերով՝ նոր գումարտակներ պետք է ուղարկվեն Էստոնիա, Լատվիա, Լիտվա և Լեհաստան՝ զսպելու ռուսական ագրեսիան: Կրեմլը քննադատել է այս ծրագիրը՝ համարելով այն սպառնալիք Ռուսաստանի ազգային անվտանգությանը: