Նախնական տեղեկություններով Ստամբուլի օդանավակայանում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան, հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը «Թվիթեր»-ի էջում։
Նախնական տեղեկություններով #Ստամբուլ|ի օդանավակայանում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան
— MFA of Armenia (@MFAofArmenia) June 28, 2016
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում այսօր ուշ երեկոյան երկու պայթյուն է որոտացել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ «Եվրոնյուզ»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարարը հայտնել է, որ առնվազն տասը մարդ է զոհվել, ևս քսանն էլ վիրավոր են։