Լավրովը հաջորդ շաբաթ կժամանի Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ հանդիպմանը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների հավաքին: Այդ մասին այսօր հաղորդել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան՝ մանրամասնելով. - «Նախարարները կքննարկեն տարածաշրջանային ու միջազգային անվտանգության խնդիրները և փոխգործակցությունը միջազգային ասպարեզում»: