Բաքուն աջակցել է Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների կարգավորմանը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմ, արխիվ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը TRT Haber հեռուստաալիքի եթերում շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին և Ղազախստանին՝ Ռուսաստանի հետ իր երկրի հարաբերությունների կարգավորմանը աջակցության համար: Այդ մասին այսօր հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը: