ՀԱԿ խորհրդի նիստում քննարկվել են ԸՕ բարեփոխումների հետ կապված հարցեր

Այսօր տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին նվիրված 4+4+4 ձևաչափի շրջանակներում բանակցությունների ընթացքը, ստորագրված համաձայնության դրույթները:

ՀԱԿ-ի գրասենյակի հաղորդմամբ, նիստն անդրադարձել է նաև առաջիկայում Գյումրիի և Վանաձորի քաղաքապետի, ինչպես նաև մի շարք այլ համայնքներում սպասվող ՏԻՄ ընտրությունների հարցին: