Բաքու է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջեթ Բրինք, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջեթ Բրինքը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը մի շարք հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հետ: