Թուրքական հեռուստաալիքը դադարեցրել է համագործակցությունը գերմանական հեռարձակողի հետ

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունը Գերմանիայի Բունդեսթագում, 2-ը հունիսի, 2016թ․

Թուրքական Kanal D հեռուստաընկերությունը դադարեցրել է համագործակցությունը գերմանական հանրային հեռարձակողի հետ:

Պատճառաբանությունն այն է, թե «բազմաթիվ բողոքներ» են ստացել հեռուստադիտողներից՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո: