Մակեդոնիայի խորհրդարանը մերժեց նախագահի իմփիչմենթի առաջարկը

Մակեդոնիա - Հակակառավարական բողոքի ցույց Սկոպյեում, 21-ը հունիսի, 2016թ․

Մակեդոնական խորհրդարանը մերժել է նախագահ Գյորգե Իվանովին իմփիչմենթի ենթարկելու առաջարկը։

Ընդդիմադիր ամենամեծ՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը նման առաջարկ էր արել, երբ նախագահը որոշեց ներել հեռախոսային գաղտնալսումների հետ կապված սկանդալում ներգրավված 56 պաշտոնյաներին։