Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ, որտեղ նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանի նախագահի առանձնազրույցը և եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև: