Շփման գծում հարաբերական անդորրը պահպանվել է

ԼՂ ՊԲ զինծառայողները մարտական հերթապահություն են իրականացնում շփման գծում, արխիվ

Հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական անդորրը պահպանվել է: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հակառակորդը հրադադարի ռեժիմը շփման գծի որոշ հատվածներում խախտել է հրաձգային զինատեսակներից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն, ասված է հաղորդագրությունում: