ԱՄՆ-ը կարող է վերանայել Աֆղանստանում զինվորների թվաքանակի կրճատման ծրագիրը

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշ Քարթերը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Աֆղանստանում իր զինվորների թվաքանակի կրճատման ծրագրի փոփոխման հնարավորությունը:

Ավելի ուշ Քարթերը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստ է քննարկել Աֆղանստանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ զինված ուժերի թվաքանակի վերանայման հնարավորությունները: