Հայաստանցիները մինչև հոկտեմբերի 31-ը կարող են Չեռնոգորիա այցելել առանց վիզայի

Բուլյարիցա լողափը Չեռնոգորիայում

Չեռնոգորիան այս տարվա հունիսի 3-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամանակահատվածում վերացնում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը: Այդ մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը: