Ռազմական կցորդներն այցելել են ՊՆ 3-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկը

Հայաստանի ԶՈւ տանկային զորամասերից մեկում, արխիվ

Հունիսի 10-ին Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդները, ռազմական կցորդների ասոցիացիայի աշխատանքային պլանի համաձայն, այցելել են ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվող N զորամաս:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանն ընդունել է զորամասի հրամանատարը: Ճեպազրույցի ընթացքում ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներին ներկայացվել են որոշ մանրամասներ՝ զորամասի կառուցվածքի, խնդիրների և գործունեության վերաբերյալ: Ճեպազրույցից հետո ռազմական կցորդները շրջել են զորամասի տարածքով, ծանոթացել զինծառայողների կենցաղային պայմաններին: