Երկուշաբթի օրը կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

Ազգային ժողովի նիստ, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, կառավարության նախաձեռնությամբ, հունիսի 13-ին ժամը 12-ին կգումարվի խորհրդարանի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այդ մասին հայտնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը: