Օբաման հուլիսին կայցելի Եվրոպա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա, մայիս, 2016թ․

Հուլիսին Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման մտադիր է եռօրյա այց կատարել Լեհաստան և Իսպանիան:

Ամենայն հավանականությամբ, սա կլինի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Օբամայի վերջին եվրոպական այցը:

Հուլիսի 7-ին Վարշավայում Բարաք Օբաման կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: