Մահացել է Վիկտոր Կորչնոյը

Վիկտոր Կորչնոյ, 2009թ․

85 տարեկանում մահացել է լեգենդար շախմատիստ Վիկտոր Կորչնոյը:

Խորհրդային Միության քառակի, Եվրոպայի հնգակի, օլիմպիական վեցակի չեմպիոնին այդպես էլ չի հաջողվել նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը:

1976 թվականից Կորչնոյն ապրում էր Շվեյցարիայում, որտեղ էլ կնքել է մահկանացուն: