Շիֆը ողջունում է Բունդեսթագի բանաձևը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆ, արխիվ

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ողջունել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը:

Բանաձևի ընդունումը հստակ ուղերձ է, որ ցեղասպանության իրողության մասին հնարավոր չէ լռել, և որ ժամանակավոր նպատակները երբեք չեն կարող արդարացնել ցեղասպանության ժխտմանը մեղսակից լինելը, շեշտել է ամերիկացի կոնգրեսականը: