Հայկ Քոթանջյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում

Հայկ Քոթանջյան

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Քոթանջյանը պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ԱՌՀԻ) պետն է, պաշտպանության նախարարի խորհրդականը։