Ուկրաինայի արևելքում ուկրաինացի զինվոր է զոհվել, ևս 3-ը վիրավորվել են

Ուկրաինայի զինված ուժերի հսկիչ անցակետը Ավդիիվկայի մոտ՝ դեպի Դոնեցկ ճանապարհին, արխիվ

Ուկրաինայի արևելքում ռուս անջատականների նախաձեռնած գրոհների հետևանքով զոհվել է ուկրաինացի մեկ զինվոր, ևս երեքը վիրավորվել են:

Բախումները տեղի են ունեցել Դոնեցկի շրջանում գտնվող Զայցևո և Ավդիիվկա գյուղերի մոտակայքում:

Ուկրաինայում 2014 թվականի ապրիլին սկիզբ առած բախումների ընթացքում զոհվել է ավելի քան 9 հազար 300 մարդ: