Ամուսնու բռունցքներից փախած կինը «4 պատ» է երազում

Your browser doesn’t support HTML5

Մղձավանջ դարձած ամուսնական 4 տարիները 38-ամյա Քրիստինեի համար ճակատագրական են եղել: Երկամյա որդու հետ ամուսնու բռունցքներից փախած կինն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ գլխին ստացած ծանր հարվածներից հետո ամեն օր տանջվում է սաստիկ գլխացավերից, մանկահասակ որդին էլ նյարդային ցնցումներ է ունենում: