Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր հանդիպել է Հայաստանում Շվեցարիայի դեսպան Լուկաս Գասսերի հետ։
Ընդդիմադիր կուսակցության գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են լայն քաղաքական և հանրային կոնսենսուսի հիման վրա Ընտրական օրենսգրքի վերափոխման հնարավորությունները և այդ կապակցությամբ միջազգային հանրության աջակցության անհրաժեշտությունը: