Սերժ Սարգսյանը մեկնում է Լյուքսեմբուրգ

Նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Լյուքսեմբուրգ։

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սարգսյանը Լյուքսեմբուրգում կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության 40-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին: