Հայաստան - Էլ Սալվադոր հանդիպումը չեղյալ է հայտարարվել․ «Արմենպրես»

Լուսանկարը՝ Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումից, արխիվ

Լոս Անջելեսի «Ստաբհաբ Սենթեր» մարզադաշտում հունիսի 1-ին կայանալիք Հայաստան - Էլ Սալվադոր ընկերական ֆուտբոլային հանդիպումը չեղյալ է հայտարարվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է մարզադաշտի պաշտոնական կայքը:

Գործակալությունը հավելում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խնդրին դեռ չի անդրադարձել, և հայտնի չէ՝ կկայանա՞ խաղը մեկ այլ մարզադաշտում, թե՞ ընդհանրապես չի կայանա։