Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի ազգային տոնի առթիվ

Հայաստանի և Վրաստանի նախագահներ Սերժ Սարգսյան և Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն և վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն` երկրի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ: Այդ մասին հայտնում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: