«Էխո Մոսկվի»-ն չի հեռարձակել հաղորդումը, որում քննադատել են Կրեմլին

Եվգենիա Ալբաց, արխիվ

Ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանը չի հեռարձակել թոք շոուներից մեկը, որի ընթացքում սուր քննադատություն է հնչել Կրեմլի հասցեին: Հաղորդման հյուրը հայտնի լրագրող Եվգենիա Ալբացն էր, ով բազմաթիվ հրապարակումներ է հեղինակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա մերձավորների վերաբերյալ: