Բակո Սահակյանը հանդիպել է թալիշցիների հետ

Լուսանկարը՝ Ղարաբաղի նախագահի կայքէջի

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ հանդիպել է Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ:

Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են ապրիլյան պատերազմի հետևանքով թալիշցիների մոտ առաջացած սոցիալ-տնտեսական մի շարք հարցեր:

Սահակյանը նշել է, որ իշխանությունները կանեն հնարավորը այդ խնդիրների լուծման ուղղությամբ, և համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Հանդիպմանը մասնակցել են վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: