Ուկրաինայի արևելքում զինվորականներ են զոհվել և վիրավորվել

Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ, արխիվ

24 ժամվա ընթացքում Ուկրաինայի արևելքում 7 զինվորական զոհվել, 9-ը վնասվածքներ է ստացել: Այս մասին երեկ հայտարարել է երկրի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Օլեքսանդր Տուրչինովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականները ծանր զենք են կիրառել:

Իրենց հերթին, անջատականները մեղադրում են կառավարությանը նախօրեին Դոնեցկում տեղի ունեցած ավերածությունների համար:

Ուկրաինայի ճգնաժամին հանգուցալուծում տալու նպատակով նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարների միջև: Կրեմլի փոխանցմամբ՝ առաջնորդները քննարկել են մշտադիտարկում անցկացնելու համար ԵԱՀԿ-ի առաքելության լիազորություններն ընդլայնելու հարցը: