Քահանան կարգալույծ է հռչակվել ծառայության վայրը լքելու համար

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Խադ քահանա Ղազարյանը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ տնօրինության համար հիմք է հանդիսացել Խադ քահանայի կողմից ծառայության վայրն ինքնակամ լքելու փաստը և կանոնավոր ծառայության վերադառնալու ցանկության բացակայությունը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Վիգեն Ղազարյան: