ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում կքննարկվի Ադրբեջանի հարցը

Ադրբեջանի գծով ԵԽԽՎ համազեկուցող Շտեֆան Շեննախ, արխիվ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովում այսօր նախատեսվում են քննարկումներ Ադրբեջանի հարցով:

Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում խախտումների գծով համազեկուցող Շտեֆան Շեննախը, մասնավորապես, ներկայացնելու է այդ երկիր կատարած իր այցի արդյունքները:

Ավստրիացի Շտեֆան Շեննախը Ադրբեջանի գծով ԵԽԽՎ-ի համազեկուցող է նշանակվել 2015 թվականի դեկտեմբերին: Նա Ադրբեջանում էր անցած ապրիլի 5-9-ը: Շեննախը հանդիպել է Ադրբեջանի նախագահի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, նաև Բաքվի բանտում այցելել է ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովային: