Կիպրոսում այսօր խորհրդարանական ընտրություններ են

Կիպրոսի խորհրդարանը, արխիվ

Կիպրոսում այսօր մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Կիպրոսի ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ, բոլոր ընտրատեղամասերը բացվել են ժամանակին՝ առանց խախտումների։

Ընտրատեղամասերը կփակվեն Կիպրոսի ժամանակով 18։00-ին։ Այս ժամի դրությամբ, հայտնի քաղաքական գործիչներից ընտրություններին մասնակցել են Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը, Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադիմական կուսակցության առաջնորդ Անդրոս Կիպրիանուն և «Կիպրոսի ժողովրդավարական միավորում» կուսակցության նախագահ Ավերոֆ Նեոֆիտուն։

«Ընտրություններին մասնակցելը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է։ Եթե որևէ մեկը չի մասնակցում ընտրություններին, ապա հաջորդ օրը իրավունք չունի բողոքել ընտրությունների արդյունքներից», - հայտարարել է երկրի նախագահը։