ՀՀ ՊՆ․ Հակառակորդն անկանոն կրակոցներ է արձակել հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ

Հայ զինվորը մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ

Հայաստանի պաշպանության նախարարությունը հաղորդում է, որ մայիսի լույս 22-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել:

Նախարարությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ արձանագրվել են միայն սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում։

«Հայաստանի զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: