EgyptAir-ի օդանավի բեկորները հայտնաբերվել են ծովում

EgyptAir ավիաընկերության A320 օդանավի թռիչքի հետագիծը մինչև ռադարից անհետանալը

EgyptAir ավիաընկերության A320 ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Միջերկրական ծովում, հայտարարել է Եգիպտոսի պաշտպանության նախարարությունը:

Փարիզից Կահիրե չվերթն իրականացնող A320 օդանավում եղել է 56 ուղևոր և 10-հոգանոց անձնակազմը: Միջերկրական ծովի վրայով թռչելիս՝ եգիպտական ափ չհասած, ինքնաթիռը կորել է ռադարից, ինչպես հետո հայտարարվեց՝ աղետի է ենթարկվել:

Օդանավի բեկորների որոնման աշխատանքներում ներգրավվել են Եգիպտոսի, Հունաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ուժային կառույցների ու փրկարար ծառայությունների ներկայացուցիչներ: