Հարցում. Աշխարհի բնակիչների զգալի մասը պատրաստ է օգնել փախստականներին

Amnesty International-ի հետազոտության արդյունքները ներկայացնող ինֆոգրաֆիկա

Չնայած կառավարությունների դիրքորոշմանը՝ աշխարհի բնակիչների զգալի մասը պատրաստ է օգնել փախստականներին: Այսպիսի եզրակացության է հանգել Amnesty International հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հերթական ուսումնասիրության արդյունքում:

Հարցվածների 80 տոկոսը պատրաստ է բացել երկրի սահմանները փախստականների համար:

Փախստականներին օգնելու պատրաստակամության առումով ամենաբարձր ցուցանիշը գերմանացիների և իսպանացիների շրջանում է, ամենացածրը՝ ռուսաստանցիների: