Լեհաստանում ապամոնտաժում են սովետական հուշարձանները

Լեհաստանի Պյենյեժնո քաղաքում ապամոնտաժում են Կարմիր բանակի գեներալ Իվան Չերնյախովսկու կիսանդրին, սեպտեմբեր, 2015թ․

Լեհական Շտեցին քաղաքում որոշել են հանել Սովետական Միության Կարմիր բանակի հուշարձանը:

Քաղաքային խորհուրդը հիմնավորել է, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կարմիր բանակը ոչ թե ազատագրել է Շտեցինը, այլ ստրկացրել է բնակիչներին:

Լեհաստանի կառավարությունը նաև հավանություն է տվել մեկ այլ որոշման, համաձայն որի՝ երկրի բոլոր զբոսայգիներից, հրապարակներից պետք է ապամոնտաժվեն սովետական դարաշրջանի մոտ 500 հուշարձաններ:

Ռուսաստանը քննադատել է այս քայլը, դա որակելով անարգանք՝ ուղղված պատերազմի զոհերին: