Շփման գծի Մարտակերտի հատվածում դիտարկումն անցել է առանց միջադեպերի

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շփման գծի դիտարկման ժամանակ, արխիվ

ԵԱՀԿ առաքելությունն այսօր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի արևելյան ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության փոխանցմամբ՝ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: