Նոր նշանակումներ Հայաստանի դիվանագիտական կորպուսում

Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում

Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրերով Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Խորվաթիայում Հայաստանի դեսպան (նստավայրը` Վիեննա), Վիկտորիա Բաղդասարյանը նշանակվել է Իտալիայում Հայաստանի դեսպան (նստավայրը` Հռոմ), Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը, համատեղության կարգով, նշանակվել է Պորտուգալիայում Հայաստանի դեսպան (նստավայրը` Վատիկան):

Նախագահի այլ հրամանագրով՝ Սարգիս Ղազարյանն ազատվել է Իտալիայում, Խորվաթիայում, Սան Մարինոյում, Մալթայում և Սլովենիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: