ՌԴ ՊՆ․ Պալմիրայում ռուսական ռազմակայան չի կառուցվում

Սիրիա - Ռուս զինծառայողները պարեկություն են իրականացնում «Իսլամական պետություն»-ից ազատագրված Պալմիրայում, մայիս, 2016թ․

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունները, թե ռուսական ռազմական բազա է կառուցվում սիրիական Պալմիրայում:

Ըստ Ռուսաստանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի՝ Պալմիրայում միայն ականազերծողների մի ջոկատ է տեղակայված, որն աջակցում է քաղաքը ականներից մաքրելուն: