ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Մարտակերտի արևելյան ուղղությամբ

ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում, ապրիլ, 2016թ․

Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը մայիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի Մարտակերտի արևելյան ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության փոխանցմամբ, Ղարաբաղի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: